00:00:00

Նշանակումներ՝ ՔԿ-ի Արարատի և Շիրակի վարչություններում․ ի՞նչ կենսագրություն ունենք նրանք

17:42, 01 նոյեմբեր 2021

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Բաբկենի Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից: Վահե Արշալույսի Միրզոյան Վահե Արշալույսի Միրզոյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Աշոցքում: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1997-1998թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ստաժոր քննիչ 2001-2005թթ.  - Շիրակի մարզի դատախազություն՝ քննիչ 2005-2007թթ. -  Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ-քրեագետ 2007-2013թթ.  - Շիրակի մարզի դատախազի օգնական 2013-2016թթ. -  Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ դատախազ 2016-2021թթ. -  Շիրակի մարզի դատախազի տեղակալ 2021 թ. հոկտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:   Վահան Բաբկենի Սամվելյան Վահան Բաբկենի Սամվելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 29-ին, Մարալիկում: 2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ 2013-2014թթ.  - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ 08.02.2014-08.10.2014թթ. -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի պետ 2014-2021թթ. -  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ 2021 թ. հոկտեմբերի 26-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ: Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր