00:00:00

Արցախում մոլորված պատանիները գտնվել են․ նրանց որոնել են ամբողջ գիշեր․ ԱՀ ՆԳՆ

20:07, 01 նոյեմբեր 2021

ԱՀ ՆԳՆ-ից հայտնում  են, որ հոկտեմբերի 31-ին ժամը 20:09-ին ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում  Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ.Ս-ն և 17-ամյա Ա.Պ-ն մոլորվել են՝ նախնական տվյալներով Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս  մարզիկներ են, ովքեր վազքով անցել են  արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ  մեկնել են տվյալ տեղամաս: Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր էր հաստատել, ինչը որոշակիորեն պետք է հեշտացներ որոնման գործընթացը, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չէին կարողանում իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել: Ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում: Գիշերն աշխատանքններն արդյունք չեն տվել: Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ այսօր ժամը 13:25-ին տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր