00:00:00

ԱԺ խոսնակի հավաստիացումը․ պատերազմի հանգամանքների հետաքննությունը բխում է ՀՀ իշխանությունների շահերից

19:53, 01 նոյեմբեր 2021

44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը բխում է ՀՀ իշխանությունների շահերից։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ավելի լավ է հիմա գնահատական տալ սխալներին, եթե  այդպիսիք կան։ «Որքան թափանցիկ լինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը, այնքան լավ, որքան լայն լինի տարբեր շերտերի ներգրավվածությունը, այնքան լավ»,-ասաց Սիմոնյանը։ Ընդդիմությունը՝ ելնելով իր կարգավիճակից, այս կամ այն ​​կերպ ներգրավված է լինելու, իսկ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը, ըստ նրա, ավելի լայն ներգրավվածություն կապահովի։ Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իշխանությունը, որն ունի բոլոր լծակները, հետաքննել պատերազմի հանգամանքները, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ նման կարծիքի ընկալումը գալիս է նրանից, ինչ տեղի ունեցավ 25-30 տարվա ընթացքում, երբ իշխանությունը, օգտագործելով իր բոլոր լծակները, պարտակում էր այս կամ այն նախաձեռնություն։ «Սակայն հարկ է նշել, որ այս հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է իշխանություններին։ Դա արվում է, որպեսզի հնարավորինս քիչ լինեն տարբեր հարցեր, հորինված տարբերակներ, եւ հասարակությունն իմանա ճշմարտությունը»,-եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր