00:00:00

Աշխարհում «Քովիդ-19»-ից մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը

19:39, 01 նոյեմբեր 2021

Կորոնավիրուսի համավարակի երկու տարուց պակաս ժամանակաշրջանում «Քովիդ-19»-ով վարակվելու հետևանքով մահացածների թիվն աշխարհում անցել է 5 միլիոնի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի նոյեմբերի 1-ին հրապարակված տվյալները: Մահվան դեպքերի գրեթե կեսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային և Բրազիլիային, որոնցում ապրում է Երկրի բնակչության 1/8 մասը: Վիրուսից առավել մեծ թվով զոհերը գրանցվել ԱՄՆ-ում. համավարակի սկզբից ի վեր նահանգներում մահացել է ավելի քան 740 հազար մարդ: Ներկայում «Քովիդ-19»-ը մահացության երրորդ հիմնական պատճառն է սրտի հիվանդություններից և ուղեղի կաթվածից հետո: Associated Press-ի գնահատմամբ, թիվը, ամենայն հավանականությամբ, իջեցված է, քանի որ բոլոր մարդիկ չէ, որ «Քովիդ-19»-ի թեստեր են հանձնում, իսկ շատերը մահանում են տանը՝ առանց բժշկական օգնության, հատկապես աղքատ երկրներում: Աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք:
Ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,9 միլիարդից ավելի չափաբաժին: Երկու չափաբաժինն ստացել է Երկրի բնակչության մոտավորապես 39 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր