00:00:00

Ալեն Սիմոնյանն ու Նորվեգիայի դեսպանը քննարկել են անվտանգությանն ու ռազմագերիների վերադարձին առնչվող հարցեր

18:57, 01 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:  Ալեն Սիմոնյանը շեշտել է  Ադրբեջանում  պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:
Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին  վերաբերող թեմաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր