00:00:00

Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա, իսկ Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է․ ԱԱԾ փոխտնօրեն

17:57, 01 նոյեմբեր 2021

2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին մասնակցելու նպատակով խորհրդարանում գտնվող ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին լրագրողներն այսօր մի շարք հարցեր ուղղեցին Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ։ ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց դրանցից երկուսին միայն։ Վստահեցրեց, որ Փայալասարում ամեն ինչ նորմալ է․ «Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»։ Հավաստիացրեց նաև, որ Գորիս-Կապան ավտաճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն (կանգնեցնում - խմբ․)»։ Հարցերին՝ ինչպե՞ս է իրավիճակը Փայլասարում անփոփոխ, եթե, ըստ բազմաթիվ պնդումների, ռուսական զորակազմը իջել է բարձունքից և ինչպե՞ս է Գորիս-Կապան ավտաճանապարհն անվտանգ, եթե ադրբեջանցիներն օրեր առաջ ՀՀ հերթական քաղաքացու ավտոմեքենան էին կանգնեցրել, հայհոյել ու հարվածել մեքենային, Արամ Հակոբյանը մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ»։ Նշված քաղաքացու մասնակցությամբ տեսանյութն էլ, ասաց, որ չի տեսել։ Մեկ նախադասությամբ էլ արձագանքեց լրագրողների դիտարկմանը, որ իրեն հորդորել են չխոսել։ «Ինձ ոչ ոք չի կարող հորդորել», - ասաց նա ու հեռացավ՝ մնացած բոլոր հարցերին ընդհանրապես չարձագանքելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր