00:00:00

Ովքեր են հավակնում Աշտարակի քաղաքապետի պաշտոնին

16:24, 01 նոյեմբեր 2021

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել  երեք կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի թեկնածությունը։ Շահվերդյանը քաղաքպետ էր ընտրվել 2016 թվականին։ Աշտարակ համայնքում «Հայրենիք»  կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը։ ՀՅԴ-ն դեռեւս չի հայտարարել, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը։ Նույն մարզի Ապարան քաղաքում ևս ՏԻՄ ընտրություններ են նախատեսված։ Ապարանում ըստ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի երկու կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Խոսքը՝ «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագրի» մասին է։ Իսկ ահա մարզի Թալին քաղաքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել չորս քաղաքական ուժ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր