00:00:00

Գյուրմրին քաղաքապետ է ընտրում, առաջադրված է մեկ թեկնածու

16:03, 01 նոյեմբեր 2021

Գյումրիի նորընտիր ավագանին առաջին նիստն է գումարել, քննարկվում է համայնքապետի ընտրության հարցը։ «Բալասանյան» դաշինք խմբակցության կողմից առաջադրվեց Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։ «Մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում։ Մեր որոշումը պայմանավորված է այն համգամանքով, որ ուզում ենք քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը։ «Զարթոնք», «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունները նույնպես քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին։ Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր