00:00:00

2022 թվականի բյուջեով ԱԱԾ-ին կհատկացվի 42 միլիարդ 669 միլիոն դրամ.նախարար

15:53, 01 նոյեմբեր 2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ոստիկանությունում և ԱԱԾ-ում 2022թ-ի բյուջեով նախատեսված ներդրումները և իրականացվող ծրագրերը: Այսպիսով՝ ԱԻ նախարարությունում գալիք տարում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որոնց շրջանակում կլինեն 9 միջոցառումներ: Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների պետական բնագավառի պետական քաղաքականության մշակումը: Ֆինանասների նախարարը նշեց, որ 2022թ-ի բյուջետային նախագիծը Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր: Ոստիկանությունում նախատեսում է 2022թ-ին իրականացնել 2 ծրագիր, որոնց շրջանակում՝ 11 միջոցառում։ Ծրագրերն են՝ կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումը, կառավարումը: Ոստիկանությունում 2022թ-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585,6 մլն դրամ ներդրում: ԱԱԾ 2022թ-ի պետական բյուջեով նախատեսվում է 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգություն։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր