00:00:00

Իտալիայի փողոցում բախվել են «Opel Astra»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ վերջինս բռնկվել է

13:15, 01 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 1-ին` ժամը 03։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ․-ն, Ի․ Ս․-ն և Ե․ Ս․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ.Հ․-ն և Ե.Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի.Ս․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի պարպումը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակապետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր