00:00:00

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները բուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելա Աբովյան

02:30, 31 հոկտեմբեր 2021

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին: Այս մասին Կառավարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը: «Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- ասել  է նա։ Նա նշեց, որ նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան․ «Այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր