00:00:00

Հայտնի են Տիգրանաշենում վթարի հետևանքով մահացած և տուժած ռուս զինծառայողների տվյալները

20:00, 30 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։ Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր