00:00:00

Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցությունը կընդլայնվի

17:18, 30 հոկտեմբեր 2021

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Ոստիկանության պետը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների շուրջ 30-ամյա սերտ համագործակցությունը։ Նա մատնանշել է համագործակցության շրջանակներում արված որոշ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։ Իրակլի Կվանչախաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Խոսվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների մասին, ներկայացվել են դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր