00:00:00

Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԻՊԾ աշխատողի օրվա առիթով

16:29, 30 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատողի օրվա առիթով. «Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Արցախի ԱԻ ծառայության գործունեության 29 տարիների ընթացքում, դուք արժանապատվորեն և պատվախնդրորեն եք իրականացրել ձեր առաքելությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: 44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Իսկ այսօր ձեր ամենօրյա մասնագիտական աշխատանքին զուգահեռ, լծված եք նաև պատերազմի հետևանքները վերացնելու գործին: Սիրելի՛ փրկարարներ, ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն, տոկունություն, առավելագույն պատասխանատվություն՝ ի նպաստ խաղաղության և Արցախի վերականգնման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր