00:00:00

ԱՄՆ հետախուզությունը «Քովիդ-19»-ի ծագման երկու հիմնական վարկած է առաջ քաշել

18:19, 30 հոկտեմբեր 2021

ԱՄՆ Ազգային հետախուզությունը կորոնավիրուսի ծագման երկու հիմնական վարկած է առաջ քաշել՝ բնական ճանապարհով՝ վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում կամ լաբորատոր վթարի հետևանքով: Ինչպես ներկայացնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կայքում հրապարակված զեկույցը, գերատեսչությունը թերահավատորեն է նայում այն վարկածին, թե վիրուսը Չինաստանը ստեղծել է որպես կենսաբանական զենք, քանի որ այդ ենթադրությունը գիտականորեն ապացուցված չեն: Զեկույցում նշվում է, որ գերատեսչությունը զերծ է մնում նման մտքից: «Մենք նախկինի պես թերահավատորեն ենք վերաբերվում այն հայտարարություններին, որ SARS-CoV-2-ը կենսաբանական զենք է, քանի որ դրանք գիտականորեն չհաստատված պնդումներ են, որոնց կողմնակիցներն անմիջական հասանելիություն չունեն Ուհանի վարակաբանության ինստիտուտին»,- ասվում է զեկույցում: Ընդհանուր առմամբ, ամերիկյան գերատեսչությունը եկել է եզրահանգման, որ Չինաստանի պաշտոնական դեմքերը տեղյակ չեն եղել վիրուսի մասին մինչ այն պահը, երբ բռնկվել է «Քովիդ-19»-ի նախնական համաճարակը: Միևնույն ժամանակ նշվում է, որ հետախուզական գործակալությունների մեծամասնությունը չի կարողանում ընտրել հիմնական վարկածներից մեկը՝ որպես առավել հավանական: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է փորձագետների նոր խումբ կազմել՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր