Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հանրապետության երկրորդ քաղաքում պարտություն կրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այնուամենայնիվ քաղաքային իշխանությունում ծանրակշիռ ներկայացվածություն կունենա։ Գյումրեցիների սպասումները, թե «Բալասանյան» դաշինքը կմերժի իշխանության հետ համագործակցությունը չեն արդարացել։ Այսօր ժամը 14:00-ին երկու քաղաքական ուժերի՝ «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։

Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Գյումրու Մարզամշակութային կենտրոնում։

Իհարկե «Բալասանյան» դաշինքից կշտապեն պարզաբանել, թե այս գործարքը կոալիցիա չէ, և որ «հանուն» քաղաքի պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, բայց ակնհայտ է, որ Սամվել Բալասանյանի որդու կողմից ղեկավարվող դաշինքը իշխանության հետ գնաց գործարքի, իսկ դա այն պարագայում, երբ գյումրեցիները մերժել էին ՔՊ-ին։ Հուշագրի ստորագրմամբ ՔՊ-ին կհասնի փոխքաղաքապետի, մի շարք բաժնի պետերի պաշտոններ։

Irakanum.am