Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երբ ես շատ-շատ փոքր էի ու նաև անհայր, իմ մայրն անընդհատ ինձ սովորեցնում էր՝ մեր փողոցում հանգիստ ապրելու համար, մոռանալ իմ խեղճությունը և լինել համարձակ... Այսօր, երբ մենք խեղճացած ենք, տակավին հիշում եմ մորս խոսքը... Ապրելով հաղթելու համար, մեզ հարկավոր է մոռանալ մեր պարտությունը և շարունակել մեզ պահել այնպես, ինչպես մենք կայինք մեր երեկվա հաղթանակի դեպքում... Իսկ ՄԵՆՔ դա կարող ենք անել, եթե ապրենք ՄՏԱԾԵԼՈՎ...»։