00:00:00

Արցախի տարածքային կառավարման նախարարությունում հափշտակության գործը հնարավոր է «ջրվի». «Հրապարակ»

13:35, 30 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի տարածքային կառավարման նախարարությունում հափշտակության գործը հնարավոր է «ջրվի»: Որոշ տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Հայաստանից հրահանգ է ստացել՝ հանգիստ թողնել նախարար Հայկ Խանումյանին: Հիշեցնենք, որ խոսքը տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ պետությունից գումար հափշտակելու մասին է։ Խանումյանի խորհրդական Անգելն աշխատանքից ազատվել է, ու հարցը փակել են: Մեր զանգերին Արցախի կառույցները պատասխանեցին, մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներում Արեւմուտքի, սորոսականների հետ բարդ հարաբերությունները չի ուզում ավելի բարդացնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր