00:00:00

Մամիկոն Ասլանյանը ո՞ր ուժերի դաշինքով է մասնակցելու ընտրություններին. «Հրապարակ»

09:07, 30 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի ընտրություններին կառաջադրվի «Ասլանյան դաշինքով»: Նա ինտենսիվ բանակցություններ էր վարում մի շարք քաղաքական ուժերի հետ, այժմ վերջնականապես կողմնորոշվել է եւ կառաջադրվի Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ նորաստեղծ «Հզոր համայնք» կուսակցության դաշինքով: Հիշեցնենք․ վերջինը կազմավորվել է Արարատի մարզի համայնքապետերի կողմից՝ հենց այս ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Կուսակցության ղեկավարը Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանն է, որը Վեդիում առաջադրվելու է եւ մրցելու է ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ: Սակայն խոսվում է, որ կուսակցության «հետեւում» Նարեկ Սամսոնյանն է, որի կուսակցության հենքի վրա է կազմավորվել այս նոր միավորը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր