00:00:00

Երևանում 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել. shamshyan.com

03:19, 30 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  37-ամյա  Արա Սարգսյանը իր վարած  BMW X6 մակնիշի ավտոմեքենայով  ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան: Փաստի առթիվ  պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր