00:00:00

Շիրակի մարզպետը հրաժարական կներկայացնի․ հայտնի է, թե ով է փոխարինելու Հարությունյանին

18:24, 29 հոկտեմբեր 2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մենք տեղեկացանք, որ որոշումն արդեն իսկ կայացված է և մարզպետի փոփոխությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկիզբ։ Միաժամանակ տեղեկությունների համաձայն Հովհաննես Հարությունյանը, ով մինչ Շիրակի մարզպետ նշանակվելը Առողջապահության փոխնախարարն էր վերադառնալու է առողջապահական ոլորտ։ Ի դեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Վերջինս կնշանակվի Շիրակի մարզպետ, փոխարինելով Հովհաննես Հարությունյանին։ Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը գլխավորում էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ ՔՊ-ն Գյումրիում պարտություն կրեց, Հովհաննես Հարությունյանն էլ հրաժարվել էր ավագանու մանդատից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր