00:00:00

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայերի հետ, քննարկել են Արցախի խնդիրները

19:19, 29 հոկտեմբեր 2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպմամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարարի գրասենյակը: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը: Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում: Անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ներկաների հետ քննարկվել են Արցախի կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր