00:00:00

Թագուհի Թովմասյանը հրավիրում է ՀԿ-ների ներկայացուցիչներն հանդիպման՝ քննարկելու ոլորտին վերաբերող օրենսդրական բացերը

21:49, 29 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Հասարակական կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10․00-ին, Ազգային ժողովում կազմակերպում եմ հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող օրենսդրական բացերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Հանդիպմանը վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 011-513-230 հեռախոսահամարով։ Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը մինչև նոյեմբերի 5-ը՝ ժամը 16.00` կապ հաստատելով Զվարթ Քերոբյանի հետ նշված հեռախոսահամարով կամ ուղարկելով համապատասխան տեղեկությունը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով անուն և ազգանուն, համապատասխան հկ-ում զբաղեցրած հաստիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր