00:00:00

Փաշինյանի քարոզիչները բռնել, կեղծ էջեր են բացել ֆեյսբուքում, որով իբր թե սատարում են Գևորգ Փարսյանին. Արթուր Դանիելյան

17:09, 29 հոկտեմբեր 2021

«Ադեկվատ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանն անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին: «Կապանի համար պայքարը սաստկանում է: Փաշինյանի քարոզիչները բռնել կեղծ էջեր են բացել ֆեյսբուքում, որոնք իբր թե սատարում են Գևորգ Փարսյանին ու իր անունից կոչ են անում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին: Սրան զուգահեռ բռնում իրենց լրատվականներով տարածում են, որ Փարսյանի քարոզարշավը անձամբ Լևոն Քոչարյանն է կազմակերպում: «Կոնտռոլնի» կրակոցով իրենց գլխավոր բաշիբոզուկի շուրթերով ԱԺ ամբիոնից են պնդում, որ Քոչարյանն է Փարսյանի հենասյունը: Հանուն արդարության պետք ա նշել, որ հենց Փարսյանն է էս հակաքարոզի բոլոր հիմքերը ստեղծել դեռ հունիսին, իսկ հիմա առանձնապես ջանք չի գործադրում այս ամենը հերքելու համար: Փարսյանի փոխարեն Հարությունյան Շանթն է ստեղ ընդեղ ընկած հերքումներ տալիս: Ինչևէ, գործը իրենց է, իմ համար ուրիշ բան է ուշագրավ: Քոչարյան Ռոբերտը իրականում դարձել է այնպիսի տոքսիկ քաղաքական ակտիվ որ հակառակորդները իրեն իրար ջեբ են գցում, որ անդառնալի վնաս հասցնեն: Ու սա փաստ է: Հայաստանում ցանկացած մակարդակի քաղաքական գործընթացում պարտվելու հիմնական նախադրյալն է դարձել Քոչարյանի հետ ասոցացվելը: Ընդ որում սա զավեշատլի է, քանի որ վերջին 3 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել Քոչարյանի փիառի վրա: Եկած-չեկած՝ նստեց, նստելուն պես գիրքը լույս տեսավ, հելավ, հոդվածները ջրեցին... Ինչ ասես արին, որ արժանահավատ ընդդիմություն լինի: Էն էլ նույնիսկ ընդդիմության դերին չի ձգում: Ու սա իրոք աննախադեպ իրավիճակ է: Ես չեմ հիշում, որ Հայաստանում երբևիցե նման մարդ գոյություն ունենա, ում կերպարը կերաշխավորեր պարտություն»,-գրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր