00:00:00

Սաակաշվիլին համաձայնել է բուժում ստանալ

11:56, 29 հոկտեմբեր 2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ բանտում է, համաձայնել է բուժման եւ համագործակցության բժիշկների հետ, «Էխո Կավկազա»-ին ասել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։ «Միխեիլ Սահակաշվիլիի հետ շփման խնդիրները վերացվել են, ինչի պատճառով Սաակաշվիլին դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձեւը՝ հրաժարումը բուժումից, անալիզներից, թեստերից եւ այլն»,- ասել է փաստաբանը Ռուսթավիի բանտում Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո։ Նա հավելել է, որ կարողացել է իր պաշտպանյալի հետ հաղորդակցվել այնպիսի ձեւով, որը բացառում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից նրանց խոսակցությունը ձայնագրելու հնարավորությունը։ Սա թույլ է տվել հասնել նրան, որ նախկին նախագահը դադարել է սրել իր բողոքը, ասել է Սաձագլիշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումն Ուկրաինա, ինչպես նաեւ բանտից վաղաժամկետ ազատումը բացառված է։ Նրա խոսքով` եթե տեղի ունենա կամ մեկը, կամ մյուսը, դա կնշանակի, որ Վրաստանի ողջ կառավարությունը պետք է հայտարարություն գրի ու հաջորդ օրը հրաժարական տա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր