00:00:00

«Իրավունք». Իշխանությունը Գարիկին կրկին «ռայոն» է ուղարկում. կուլիսներում կատակում են

14:09, 29 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է: Կոկորդիլոս բուծելու գործում իր հայտարարությամբ «մասնագիտացած» Սարգսյանին թե ինչու է իշխանությունը մարզպետից դարձնում համայնքապետ, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ վերջինս չի արդարացրել իշխանության սպասումները նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեում: Իշխանական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այսպիսի տեմպերով Գարիկ Սարգսյանը մրցակցելու է ռեկորդային արագությամբ պաշտոններ փոխած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր