00:00:00

Աշխարհում COVID-19-ից մահացել է մոտ 5 մլն մարդ, վարակվել է ավելի կան 246 միլիոնը. Worldometer

02:59, 29 հոկտեմբեր 2021

Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասնում է 5 միլիոնի շեմին: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է Worldometer կայքի տեղեկագրից: Ըստ աղբյուրի՝ համավարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է 4 992 387 մարդ, իսկ վարակվել է ավելի քան 246 միլիոնը: Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (46 601 658 մարդ), երկրորդը Հնդկաստանն է (34 242 185), երրորդը՝ Բրազիլիան (21 766 168): Կայքում վերջին թարմացումը արվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 21:13-ին: Աշխարհում COVID-19-ի պատճառով մահացած մարդկանց թիվը 4 միլիոնի էր հասել հուլիսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր