Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է այն թեման, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հավանողների թիվը կտրուկ նվազում է։ Համաձայն շրջանառվող լուրերի, վերջին հինգ օրվա ընթացքում էջը կորցրել է շուրջ 7.000 հավանում և այս պահին էջն ունի 699.963 հավանող։ Ընդ որում, էջի հավանումները նվազում են մեծ արագությամբ, ինչը շարունակվում է նաև այս պահին։

Այս հարցի շուրջ համացանցային քննարկումներում որոշ օգտատերեր, որոնք Նիկոլ Փաշինյանի աջակիցներից են, նշում են, թե դա ընդամենը «Ֆեյսբուք»-ի կողմից պարբերաբար իրականացվող ֆեյք օգտահաշիվների ջնջման արդյունք է։

Ի պատասխան այս պնդման, ընդդիմադիր թևի օգտատերերը հակադարձում են, որ եթե անգամ այդպես է, դա ավելի վատ է և նշանակում է, որ վարչապետի էջը հավանողների մեծամասնությունն ի սկզբանե եղել են գնված և գոյություն չունեցող ֆեյքեր (նաև օտարերկրյա), իսկ էջի հավանումների թիվը ներկայացվել է՝ որպես Հայաստանի հանրության աջակցության ակնհայտ ցուցանիշ։