00:00:00

Հայաստանում «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից. ԱՆ

22:07, 28 հոկտեմբեր 2021

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում:
Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ: Ըստ այդմ՝ սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Հիշեցնենք, որ «Մոդեռնա» պատվաստանյութով պատվաստվելու տարիքային շեմը մինչ այս 18 տարեկանն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր