00:00:00

Հայկ Կոնջորյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

22:42, 28 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում: Կարեւորվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր