00:00:00

Որ դեպքում է պատվաստման հավաստագիրը փոխճանաչելի. ԱՆ

18:04, 28 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։ Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, այսպիսով, Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate»  համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։ Նշվում է, որ «EU Digital COVID Certificate» համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։ Հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր