00:00:00

ԵՊԲՀ խորհրդի նոր կազմը. ովքեր են «նորեկները»

20:03, 28 հոկտեմբեր 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ «Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։ Ներկայացնում ենք խորհդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վիկտորիա Այդինյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական  Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ Արթուր Շուքուրյան - Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ) Միքայել Ադամյան - «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) 2 Գագիկ Քոչարյան - Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) Արմեն Հարությունյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) Հայկուհի Մինասյան - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ Միխայիլ Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Արեն Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Իրինա Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ Անի Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ Սոնա Բունիաթյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող 3 Ստելլա Մարտիրոսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող Տիգրան Ալեքսանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Միշել Քոչարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր