00:00:00

ԱԺ արտահերթից հետո լարվածությունը կտրուկ նվազել է․ ՀՀ նախագահը՝ Քոչարյանի ակցիաների մասին

15:35, 28 հոկտեմբեր 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին, որի շրջանակում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա անելիքներին՝ մյուս շաբաթվանից սկսվող ակցիաներին։ Թեմայի շրջանակում հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․ Իլյա Դորոնով - Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու: - Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային... Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել... Ամեն դեպքում լարվածությունը կտրուկ նվազել է: Իլյա Դորոնով - Այսինքն՝ այդ խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ համար կարևորն այն է, որ լարվածությունը նվազե՞լ է: - Այո, լարվածությունը նվազել է: Կան կոնկրետ բաներ: Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել: Իլյա Դորոնով - Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել: - Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր