00:00:00

Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլորվել է ձորը․ կան տուժածներ

18:19, 28 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:34-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչը (ծնված 1981թ.) իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը (ծնված 1981 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր