00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Honda Elysion-ն ու Honda CRV-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

13:31, 28 հոկտեմբեր 2021 Պատահարներ

shamshyan.com-ի փոխանցմաբ՝ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի  վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։ Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին 1 հոգու բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Արմենիա» ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր