00:00:00

Հռոմի պապը կոչ է արել կարեկցանքով վերաբերվել Բայդենին՝ աբորտի խնդրի պատճառով

20:58, 17 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանի դիրքորոշումը աբորտի վերաբերյալ անփոփոխ է. այս գործողությունը դիտվում է որպես սպանություն: Նրա խոսքով՝ այն քաղաքական գործիչներին, ովքեր պաշտպանում են հղիությունը դադարեցնելու կանանց իրավունքը, մասնավորապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետք է վերաբերվել միայն կարեկցանքով: Ինչպես նշել է CBS News-ը, Հռոմի պապը այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք արժե աբորտի կողմնակիցներին վտարել եկեղեցուց, այլ հորդորել է բոլոր եպիսկոպոսներին չդատապարտել աբորտի կողմնակիցներին: «Աբորտը միայն խնդիր չէ, աբորտը սպանություն է: Գիտական տեսանկյունից՝ դա մարդկային կյանք է: Դասագրքերը դա են մեզ սովորեցնում», - ընդգծել է Ֆրանցիսկոսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ իշխանությունները փորձել են չեղյալ հայտարարել Տեխաս նահանգում աբորտի արգելքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր