00:00:00

Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

13:45, 17 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ամերիկյան եւ նրանց դաշնակիցների զորքերի հապճեպ դուրսբերումը համեմատել է փախուստի հետ, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի սրումից եւ այնտեղից ԱՄՆ զինվորականների փախուստից հետո անհրաժեշտ է ռիսկերի ընդհանուր եւ համաձայնեցված գիծ։ «Հիմա մեր կազմակերպության առջեւ սուր դրված է ընդհանուր, համաձայնեցված գծի անցկացման խնդիրը՝ հաշվի առնելով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են  Աֆղանստանում իրավիճակի սրման հետ այդ երկրից ԱՄՆ եւ ՆԱՏՕ նրանց դաշնակիցների ուժերի հապճեպ դուրսբերումից, եթե չասենք՝ փախուստից հետո»,- ասել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում տեսակոնֆերանսի ձեւաչափով ունեցած ելույթում։ Նա նաեւ նշել է ՇՀԿ պոտենցիալը գործարկելու անհրաժեշտությունը՝ Աֆղանստանից  բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի եւ ծայրահեղականության արգելման համար։ «Կարծում եմ, որ մեզ համար առաջին հերթին կարեւոր է գործի դնել կազմակերպության պոտենցիալը, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերենք ներառական միջաֆղանական խաղաղ գործընթացին եւ միաժամանակ անենք ամեն ինչ, որպեսզի արգելենք այդ երկրից բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի, կրոնական ծայրահեղականության սպառնալիքները»,- նշել է պետության ղեկավարը։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահը կոչ է արել խրախուսել Աֆղանստանի նոր իշխանություններին՝ խոստումները կատարելու։ «Իշխանափոխությունը [Աֆղանստանում] տեղի ունեցավ գրեթե անարյուն։ Դա, անշուշտ, դրական պահ է։ Թալիբները («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) այսօր վերահսկում են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը, եւ արժեր, որ խրախուսեինք նոր աֆղանական իշխանություններին՝ կատարելու իրենց սեփական խոստումները խաղաղության հաստատման, հանրային կյանքի կարգավորման, բոլորի համար անվտանգության ապահովման մասին»,- նշել է նա։ Ելույթի ժամանակ Պուտինը նաեւ նշել է ՇՀԿ  երկրների գործընկերային կապերի խորացման ակտուալությունը տնտեսական ոլորտում։ «Մեր ընդհանուր տարածքում ծագող սպառնալիքներին հակադարձելու անհրաժեշտությանը հատուկ ուշադրության պարագայում հրատապություն է պահպանում խնդիրների մի ամբողջ շերտ, որոնք դրված են ՇՀԿ անդամ պետությունների օրակարգում, այն է՝ գործընկերային կապերի խորացում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր