00:00:00

Կասեցրել է ռուսական «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը

17:02, 16 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը։ Այս մասին հայտնել է ԱՀԿ կազմում գործող Համա-Ամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավար Ժարբաս Բարբոսան, ըստ ТАСС-ի փոխանցման։ Նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ այն ֆաբրիկաներից մեկում, որտեղ արտադրվում է այս պատվաստանյութը, չի համապատասխանում արտադրության նոր պրակտիկայի կանոններին։ Կասեցումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական պատվաստանյութ արտադրող ընկերությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկի հայտնաբերված թերությունները վերացնելու եւ նոր ստուգումներ չեն անցկացվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր