00:00:00

Մակրոնը հայտնել է ֆրանսիական զորքերի կողմից ԻՊ առաջնորդի չեզոքացման մասին. ԱՄՆ-ն 5 մլն դոլար էր առաջարկել նրա համար

12:19, 16 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի կողմից Մեծ Սահարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին վնասազերծելու մասին: «Մեծ Սահարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին չեզոքացվել է ֆրանսիական զորքերի կողմից»,-գրել է Մակրոնը Twitter-ում: Նրա խոսքով, սա ևս մեկ խոշոր հաջողություն է Սահելում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Daily Mail-ը հավելում է, որ 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Պետքարտուղարությունը «մինչև 5 մլն դոլար» է առաջարկել ալ-Սահրաուիի ձերբակալման կամ սպանության համար ցանկացած տեղեկատվության համար: Նշվում է, որ ահաբեկիչը Նիգերում կազմակերպել էր ամերիկյան հատուկ ուժերի չորս զինծառայողի սպանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր