00:00:00

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան պայմանավորվել են ռազմական տեխնոլոգիաների փոխանակման շուրջ

00:00, 16 սեպտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ պաշտպանական առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման համար, հաղորդում է Politico-ն: Աշխատանքային խմբին կտրվի AUUKUS հապավումը, որը անգլերենով նշում է երեք երկրների անունները: Նոր պայմանագիրը կպարզեցնի արհեստական բանականության, կիբեռնետիկ եւ ստորջրյա համակարգերի ոլորտում տեղեկատվության եւ տեխնոլոգիական նորամուծությունների փոխանակումը եւ երկար հեռավորություններից հարվածներ հասցնելու կարողությանը: Խմբի նիստերում կքննարկվի նաեւ միջուկային անվտանգության թեման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր