00:00:00

Թրամփը խոստացել է 2024 թվականին ընտրություններից առաջ երջանկացնել ամերիկացիներին

15:21, 15 սեպտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 2024 թվականին ընտրություններից առաջ երջանկացնել ամերիկացիներին, հաղորդում է ՌԻԱ նովոստին։ «Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, բայց խոստանում եմ, որ դուք երջանիկ կլինեք։ Կարծում եմ, որ դուք եւ շատերը, ովքեր սիրում են մեր երկիրը, շատ երջանիկ կլինեն»,-ասել է նա Newsmax TV-ի եթերում։ Այդպիսով նա պատասխանել է հարցին, թե արդյոք մտադիր է  հնչեցնել իր որոշումը ՝    կապված պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում մասնակցության հետ։ «Ես կարող էի դա անել մոտ ժամանակներս, սակայն դա բարդ է»,-հավելել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր