00:00:00

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է

11:06, 15 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ -177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած Nissan-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր