00:00:00

ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի

10:32, 15 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այս մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ «Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում: ՌԴ Պետդումայի ընտրություններում և տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից միև 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանի ղեկավար (ևս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաև 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր