00:00:00

ՀՀ իշխանությունն Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ 30 տարվա համար գումար պահանջել

23:57, 14 սեպտեմբեր 2021

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի պետական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել է հենակետ և իրանական բեռնատարներից գանձում է տուրքեր: ՀՀ իշխանությունը պաշտոնապես հայտնում է, թե այդ տարածքը, որտեղ տեղադրվել է հենակետը, և որտեղ ադրբեջանական պետությունը իրանական բեռնատարներից պետական տուրքեր է գանձում, Ադրբեջանի տարածքն է: Հետաքրքիր է՝ իսկ ՀՀ իշխանությունը կանխատեսե՞լ է, որ այդ հայտարարություններով Ադրբեջանի համար ստեղծել է շահավետ հնարավորություն՝ անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները (պատճառը, փաստորեն՝ մենք Ադրբեջանին թույլ չենք տվել իրենց սեփական տարածքը հսկել) պահանջել և ստանալ հենց Հայաստանի Հանրապետությունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր