00:00:00

Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով

21:41, 14 սեպտեմբեր 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ եւ ՇՀԿ-ի գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երեքշաբթի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի: «Դա հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահը այս շաբաթ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր