00:00:00

ՀՀ-Ուկրաինա առևտրատնտեսական կապերի չօգտագործված մեծ ներուժ կա. Աղաջանյան

19:55, 14 սեպտեմբեր 2021

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպեցի Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի և Դարյա Վոլոդինայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը և պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Հանդիպման ընթացքում ընդգծեցի հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, երկկողմ շփումները: Վստահություն հայտնեցի, որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին: Այս համատեքստում նշեցի, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ և կարևորեցի հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: Երկուստեք բարձր գնահատվեց Ուկրաինայում հայերի միության և հայ համայնքի դերակատարությունը: Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարևորեցինք հստակ գործնական քայլերի իրականացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր