00:00:00

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

19:37, 14 սեպտեմբեր 2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր