00:00:00

Բերդի զորամասի հրամանատարը զորացրման դիմում է գրել

16:41, 14 սեպտեմբեր 2021

168.am-ի տեղեկություններով՝ զորացրման դիմում է գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից Բերդի զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս (Սերգեյ) Տիտանյանը: Զորացրման դիմում է գրել նաև նրա տեղակալը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ծառայողական քննություն էր սկսվել Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանի նկատմամբ և մինչև դրա ավարտը կասեցվել էին նրա ծառայողական պարտականությունները: Մեր տեղեկություններով, ծառայողական քննության արդյունքում նրան չեն ազատել ծառայությունից, այլ նույն կորպուսում տեղափոխել են ավելի ցածր պաշտոնի: Ստացվում է, որ իշխանությունները «բարեփոխման» աշխատանքներ են սկսել 3-րդ բանակային կորպուսում, ինչը սկսել էին, ըստ էության, կորպուսի նախկին ղեկավարին ազատելուց: Հիշեցնենք, որ 3-րդ բանակային կորպուսի գործող հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն այս պաշտոնին նշանակվել էր օգոստոսի 5-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր