00:00:00

3 կոնգրեսական օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով զրոյացնել Ադրբեջանի ռազմական օգնությունը

14:54, 14 սեպտեմբեր 2021

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր