00:00:00

«Ադամիում» ընկերության աշխատակիցներն անցել են բժշկական զննությունը եւ աշխատանքի իրավունքը վերականգնվել է

14:43, 14 սեպտեմբեր 2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ Տեսչական մարմինը ս/թ հուլիս ամսին աշխատանքի իրավունքից ժամանակավորապես զրկել էր սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ 45 աշխատակցի, որոնք չէին ենթարկվել պարտադիր բժշկական զննության: Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով այս ընկերության բոլոր աշխատակիցների աշխատանքի իրավունքը վերականգնվել է, քանի որ վերջիններս անցել են բժշկական զննություն և ունեն սանիտարական (բժշկական) գրքույկներ: Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պարտադիր և պարբերական բժշկական զննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր